Գվատեմալան պատմության մեջ առաջին ոսկե մեդալն է նվաճել Օլիմպիական խաղերում։
Փարիզ-2024-ի հրաձգության «տրապ» մրցաձևի կանանց պայքարում Ադրիանա Ռուանո Օլիվան 45 միավորով դարձել է ոսկե մեդալակիր ու սահմանել օլիմպիական ռեկորդ։ Արծաթե մեդալը նվաճել է իտալացի Սիլվանա Մարիա Ստանկոն (40 միավոր), իսկ ավստրալացի Փենի Սմիթը (32) արժանացել է բրոնզե մեդալի։
Գվատեմալան 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նաև մեկ բրոնզե մեդալ է նվաճել։ Հրաձգության նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում երրորդ տեղը զբաղեցրել էր Ժան Պիեռ Բրոլ Կարդենասը։ Այդ երկիրն ընդհանուր մեդալային հաշվարկում բարձրացել է 17-րդ տեղ։


