Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում անսպասելիորեն պարտվեց իտալացի Լորենցո Մուզետիին:
Աշխարհի 16-րդ ռակետն Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնին հաղթեց 7-5, 7-5 հաշվով: Մուզետիի և Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստի մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե:
Մուզետին կիսաեզրափակիչում կհանդիպի աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի և 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողին: