Logo

Փարիզ-2024. Հաքիմիի տպավորիչ գոլն օգնեց Մարոկկոյին խոշոր հաշվով հաղթել ԱՄՆ-ին և դուրս գալ կիսաեզրափակիչ

19:12 / 02.08.2024Ֆուտբոլ
null

Մարոկկոյի հավաքականը դարձավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Մարոկկացիները քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին: Աֆրիկյան հավաքականի երրորդ գոլը 70-րդ րոպեին խփեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը խաղադաշտի կենտրոնում խլեց գնդակը, շարժվեց առաջ և թույլ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Մարոկկացիները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Ճապոնիա - Իսպանիա դիմակայության հաղթողի հետ:

Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ

Մարոկկո - ԱՄՆ՝ 4-0 

Սուֆիան Ռահիմի, 29 (11մ), Իլիաս Ախոմաշ, 63, Աշրաֆ Հաքիմի, 70, Էլ Մեհդի Մաուհուբ, 90+1 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ