Logo

Փարիզ-2024. Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

15:55 / 31.07.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

Երրորդ մրցախաղում 37-ամյա սերբ թենիսիստը երկու սեթում 7-5, 6-3 հաշվով առավելության հասավ 70-րդ ռակետ, գերմանացի Դոմինիկ Կյոփֆերի նկատմամբ: Պայքարը տևեց 1 ժամ 37 րոպե։

11-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն էլ 1/8 եզրափակիչում 7-5, 6-1 հաշվով ուժեղ գտնվեց արգենտինացի Սեբաստիան Բայեսից (18-րդ ռակետ): 

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը նախորդ փուլում հաղթել էր 38-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալին (161-րդ ռակետ)։

Փարիզ-2024-ի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը պարզ կդառնան հուլիսի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ