Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարի եզրափակիչում ուշադության կենտրոնում է հայտնվել թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը։
Դիքեչը հանդես է եկել առանց համապատասխան հանդերձանքի (պաշտպանիչ ականջակալ ու մրցումային ակնոց): Նա արծաթե մեդալ է նվաճել Շևվալ Իլայդա Տարհանի հետ։ Թուրք մարզիկի ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում:
Այդ մրցաձևում օլիմպիական չեմպիոն են դարձել Սերբիան ներկայացնող Զորանա Արունովիչը և Դամիր Միկեցը, որոնք եզրափակիչում հաղթել են 16-14 հաշվով։ Բրոնզե մեդալակիր է դարձել Հնդկաստանի թիմը։
51-ամյա Յուսուֆ Դիքեչը երկար ժամանակ եղել է Եվրոպայի առաջատար հրաձիգներից մեկը, սակայն դա նրա առաջին օլիմպիական մեդալն էր։ Դա նաև Թուրքիայի առաջին օլիմպիական մեդալն էր հրաձգությունում։


