Logo

Փարիզ-2024. Տրիատլոնի մրցումները հետաձգվել են Սեն գետի աղտոտվածության պատճառով

11:33 / 30.07.2024Ջրային մարզաձևեր
null

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի մրցումները հետաձգվել են, հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նման որաշում է կայացվել Սեն գետի ջրի որակի պատճառով: Միջազգային օլիմպիական կոմիտեն, Փարիզ-2024-ի կազմկոմիտեն, Տրիատլոնի միջազգային ֆեդերացիան ու բժշկական պատվիրակություններն փորձանմուշ են վերցրել գետի ջրից:

«Անալիզները ցույց տվեցին, որ Սեն գետի ջրի որակը բավարար երաշխիքներ չի տալիս միջոցառման անցկացման համար: Մենք նորից հայտարարում ենք, որ մեզ համար առաջնայինը մարզիկների առողջությունն է»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ փորձագետները անհանգստություն էին հայտնել, որ ջրի որակն ու աղտոտվածության աստիճանը կարող են վնասել մարզիկների առողջությանը։ Տրիատլոնի պայքարից բացի, Սեն գետում պետք է կայանան Օլիմպիական խաղերի մի քանի մրցումներ:

Փարիզի քաղաքապետն Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սեն գետում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ