Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ապահովեց տեղը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆում:
C խմբի երկրորդ տուրում իսպանացիները 3-1 հաշվով հաղթեցին Դոմինիկյան Հանրապետության հավաքականին: Իսպանիայի հավաքականից մեկական գոլ խփեցին կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ֆերմին Լոպեսը, «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեխանդրո Բաենան և «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսը:
Իսպանացիները երկու խաղից հետո 6 միավոր ունեն և անկախ երրորդ տուրի հանդիպման արդյունքից հանդես կգան քառորդ եզրափակիչում:
B խմբի երկրորդ տուրում էլ Արգենտինայի հավաքականն առաջին հաղթանակ տարավ: Առաջին տուրում Մարոկկոյին պարտվելուց հետո լատինամերիկացիները երկրորդ խաղում 3-1 հաշվով հաղթեցին Իրաքի հավաքականին:
Այս խմբում Արգենտինան, Մարոկկոն և Իրաքն ունեն երեքական միավոր: Մարոկկացիները երկրորդ տուրի խաղը դեռ չեն անցկացրել, կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ:
Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Դոմինիկյան Հանրապետություն - Իսպանիա՝ 1-3 (տեսանյութ)
Անխել Մոնտես, 38 - Ֆերմին Լոպես, 24, Ալեխանդրո Բաենա, 55, Միգել Գուտյերես, 70
Հեռացում՝ Էդիսոն Ազկոնա, 45+1 (Դոմինիկյան Հանրապետություն)
B խումբ
Արգենտինա - Իրաք՝ 3-1
Տիագո Ալմադա, 14, Լուսիանո Գոնդու, 62, Էզեկիել Ֆերնանդես, 85 - Այմեն Հուսեին, 45+5


