Logo

Փարիզ-2024. Ջոկովիչը հաղթեց Ալկարասին և դարձավ օլիմպիական չեմպիոն

19:47 / 04.08.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն։

Փարիզ-2024-ի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբ թենիսիստը 7-6(3), 7-6(2) հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 52 րոպե:

37-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ։ Լեգենդար թենիսիստը 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր։ Ջոկովիչը պատմության մեջ 5-րդ թենիսիստն է, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում և դարձել օլիմպիական չեմպիոն։ Նախկինում նման հաջողության հասել էին նաև Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ), Շտեֆի Գրաֆը (Գերմանիա) և ԱՄՆ-ը ներկայացնող հայ թենիսիստ Անդրե Աղասին։

Հիշեցնենք, որ  Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալը նվաճել էր իտալացի Լորենցո Մուզետին (16-րդ ռակետ), որը երրորդ տեղի խաղում 6-4, 1-6, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ