Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ:
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 7-6 (9-7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Պոլին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 1 րոպե։
21-ամյա Ալկարասը դարձավ ամենաերիտասարդ չորրորդ խաղացողը, որը հասել է Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ:
Իսպանացին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա) - Կասպեր Ռուդ (Նորվեգիա) զույգի հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև իտալացի Լորենցո Մուզետին է, որը երկու սեթում հաղթեց Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին` 7-5, 7-5:


