Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում խաղարկվել են մեդալների առաջին երկու հավաքածուները։
Չինաստանի օլիմպիական թիմը միանգամից երկու ոսկի է նվաճել։ Նախ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին են կանգնել Շեն Լիհաոն և Յույթին Հուանը, որոնք հաղթել են հրաձգության 10 մետր օդամուղ հրացանի մրցաձևի խառը զույգերի պայքարում։
Մրցաձևում արծաթե մեդալ են նվաճել Հարավային Կորեան ներկայացնող Չի Հյոն Քիմն ու Հա Չուն Պակը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել են ղազախ Իսլամ Սատպաևը և Ալեքսանդրա Լեն։
Օրվա երկրորդ ոսկե մեդալը չինացիները նվաճել են ջրացատկում։ 3 մետր սինքրոն ոտնացատկում հաղթել է Չեն Իվեն - Չան Յանի զույգը։
Սառա Բեյքոնն ու Քեսիդի Քուկը (ԱՄՆ) դարձել են արծաթե, իսկ բրիտանացիներ Յասմին Հարփերն ու Սքարլեթ Մյու Ջենսենը` բրոնզե մեդալակիր։


