Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար խաղացող Լեբրոն Ջեյմսը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ լինելու է ԱՄՆ-ի դրոշակակիրը, հայտնում է այդ երկրի օլիմպիական թիմի մամուլի ծառայությունը։
39-ամյա Ջեյմսը դառնալու է առաջին ամերիկացի տղամարդ բասկետբոլիստը, որին վստահվել է այդ պատվավոր արարողությունը։ Նախկինում ԱՄՆ-ի դրոշն Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բասկետբոլիստուհիներից տարել են Դոն Սթեյլին (Աթենք-2004) և Սյու Բյորդը (Տոկիո-2020)։
Լեբրոն Ջեյմսը բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի կազմում 2008 և 2012 թթ. դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2004 թ. նվաճել է բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կայանալու են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


