Logo

Փարիզ-2024. Էնդի Մարեյը կարիերայի վերջին մրցախաղն անցկացրեց

00:46 / 02.08.2024Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ, բրիտանացի անվանի թենիսիստ Էնդի Մարեյը մարզական կարիերայի վերջին մրցախաղն անցկացրեց:

37-ամյա Մարեյն ու Դանիել Էվանսը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչում երկու սեթում 2-6, 4-6 հաշվով պարտվեցին ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցին և Թոմի Փոլին: Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:

Մարեյն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ Փարիզ-2024-ը կլինի իր կարիերայի վերջին մրցաշարը:

Էնդին պատմության միակ թենիսիստն է, որը երկու անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում։ Բրիտանացին երեք տիտղոս նվաճել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 14-ը՝ «Մասթերսներում», 46-ը՝ AТР տուրերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ