Logo

Փարիզ-2024. Լիբանանի պատմության առաջին հաղթանակը թենիսի մրցաշարում

18:23 / 28.07.2024Թենիս
null

Աշխարհի 170-րդ ռակետ Բենյամին Հասանը դարձել է Լիբանանի առաջին ներկայացուցիչը, որը հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում։

29-ամյա մարզիկը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Քրիստոֆեր Յուբենսկի (ԱՄՆ, 105-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 58 րոպե։

Երկրորդ շրջանում Հասանը մրցելու է Սեբաստիան Բաես (Արգենտիան, 18-րդ ռակետ) - Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա, 79-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

Բենյամին Հասանը Հադի Հաբիբի հետ մասնակցում է նաև թենիսի տղամարդկանց զուգախաղի մրցաշարին, որի առաջին փուլում մրցելու է ավստրալացիներ Մեթյու Էդբենի և Ջոն Պիրսի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ