Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն ու 11-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը ևս դուրս եկան Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջան:
Ռուս Մեդվեդևը, որը հանդես է գալիս չեզոք դրո ներքո, առաջին շրջանում երկու սեթում 6-2, 6-1 հաշվով հաղթեց ավստրալացի Ռինկի Հիջիկատային։ Մրցախաղը տևեց 58 րոպե:
Մեդվեդևը հաջորդ փուլում կմրցի նիդերլանդցի Ռոբին Հասեի և ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողի դեմ:
Ամերիկացի Ֆրիցն էլ առաջին շրջանում 6-4, 6-4 հաշվով հաղթեց Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Բուբլիկին: Մրցախաղը տևեց 58 րոպե:
Ֆրիցը երկրորդ շրջանում կհանդիպի Ջեկ Դրեյփերի (Մեծ Բրիտանիա) և Կեյ Նիշիկորիի (Ճապոնիա) դիմակայության ուժեղագույնին: