Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին մեկնարկելու է բասկետբոլի մրցաշարը։
Տղամարդկանց պայքարում 12 հավաքականներ բաժանվել են երեք խմբի.
Խումբ A. Հունաստան, Կանադա, Իսպանիա, Ավստրալիա։
Խումբ B. Ֆրանսիա, Ճապոնիա, Բրազիլիա, Գերմանիա։
Խումբ C. Սերբիա, Պուերտո Ռիկո, ԱՄՆ, Հարավային Սուդան։
Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները դուրս են գալու մրցաշարի փլեյ-օֆֆ։ Քառորդ եզրափակիչում պայքարը շարունակելու են նաև երրորդ տեղը գրաված լավագույն երկու հավաքականները։
Հուլիսի 27-ի խաղային օրը կայանալու են հետևյալ հանդիպումները.
Ավստրալիա - Իսպանիա` 13:00
Գերմանիա - Ճապոնիա` 15:30
Ֆրանսիա - Բրազիլիա` 19:15
Հունաստան - Կանադա` 23:00


