Logo

Փարիզ-2024. Նադալ-Ալկարաս զույգն ավարտեց մրցելույթը

23:08 / 31.07.2024Թենիս
null

Իսպանացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասն ավարտել են մրցելույթը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղում։

Անվանի թենիսիստները Փարիզ-2024-ի քառորդ եզրափակիչում 2-6, 4-6 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ը ներկայացնող Օսթին Կրայչեկին ու Ռաջիվ Ռամին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 39 րոպե։

Կրայչեկ-Օսթին զույգը դուրս եկավ զուգախաղի կիսաեզրափակիչ, որտեղ կփորձի հաղթահարել Չեխիայի ներկայացուցիչներ Տոմաշ Մախաչի ու Ադամ Պավլաշեկի արգելքը։

Հիշեցնենք, որ Ալկարասը տղամարդկանց մենախաղի պայքարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, իսկ Նադալը պայքարն ավարտել է նաև այդ մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ