Logo

Փարիզ-2024. Նադալը հաղթեց և կհանդիպի Ջոկովիչին

20:22 / 28.07.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հաջող է մեկնարկել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղում։

Իսպանացի թենիսիստն առաջին փուլում 6-1, 4-6, 6-4 հաշվով հաղթել է Մարտոն Ֆուչովիչին (Հունգարիա, 83-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։

Երկրորդ փուլում աշխարհի 161-րդ ռակետ 38-ամյա Նադալը մրցելու է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչի (երկրորդ ռակետ) հետ։ Լեգենդար թենիսիստների դիմակայությունը կայանալու է հուլիսի 29-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ