Logo

Փարիզ-2024. Նիդերլանդների քառյակը՝ 4x400 մետր խառը փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոն

00:33 / 04.08.2024Աթլետիկա
null

Նիդերլանդների քառյակը դարձավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի 4x400 խառը փոխանցումավազքի հաղթող:

Յուջին Օմալլան, Լիեկ Կլավերը, Իսայա Կլայն Իկկինկը և Ֆեմկե Բոլը միասին գրանցեցին 3 րոպե 7,43 վայրկյան արդյունք: Նորընծա օլիմպիական չեմպիոնները Եվրոպայի ռեկորդ սահմանեցին:

Երկրորդ տեղը գրավեցին ամերիկացիները (3:07,74), բրոնզե մեդալներն էլ նվաճեցին բրիտանացիները (3:08,01):

Ի դեպ, Ֆեմկե Բոլը վերջին պահին շրջանցեց ամերիկացի մրցակցին, որը եզրագիծը հատելիս թուլացրել էր տեմպը՝ չզգալով, որ նիդերլանդցի մրցակիցը մոտեցել է իրեն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ