Logo

Փարիզ-2024. Նորընծա չեմպիոնը քննադատել է օլիմպիական ավանի կենցաղային պայմանները

13:24 / 02.08.2024Ջրային մարզաձևեր
null

Իտալացի լողորդ Թոմաս Չեկոնը, որը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի 100մ թիկնալող մրցաձևում հուլիսի 29-ին նվաճել է ոսկե մեդալ, քննադատել է օլիմպիական ավանում ապրելու պայմանները:

«Օդորակիչ չկա, շոգ է, սնունդը՝ վատ: Դրա պատճառով շատ մարզիկներ հեռանում են ավանից: Վատ ենք սնվում, մեկ անձրև է գալիս, մեկ շոգ է, մեկ՝ ցուրտ: Վատ ենք քնում և ուտում: Լողավազանն էլ այն չէ: Այդ ամենն առաջացնում է հոգնածություն և կարող է խանգարել: Սա ալիբի չէ, պարզապես իրականության ներկայացում, որը գուցե ոչ բոլորին է հայտնի: 

Այս առումով Տոկիոյի Խաղերը լավ էին կազմակերպված, թեպետ ճապոնացիներին այդ հարցում հաղթելը բարդ է: Այնտեղ լավն էին նույնիսկ ճաշասենյակն ու սնունդը»,- Չեկոնի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 329 հավաքածու: 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառված է 32 մարզաձև:

Թոմաս Չեկոնի չեմպիոնական ելույթը.

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ