Logo

Փարիզ-2024. Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

23:13 / 02.08.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

Աշխարհի երկրորդ ռակետը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում երկու սեթում 6-4, 6-2 հաշվով հաղթեց իտալացի Լորենցո Մուզետիին: 37-ամյա սերբն աշխարհի 16-րդ ռակետին հաղթեց 1 ժամ 49 րոպեում:

Ջոկովիչը ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասի հետ, որն ավելի վաղ  կիսաեզրափակիչում 6-1, 6-1 հաշվով հաղթել էր կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» եզրափակիչում 21-ամյա Ալկարասը 6-2, 6-2, 7-6 հաշվով հաղթել էր Ջոկովիչին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ