Թենիսի տղամարդկանց մենախաղի գործող օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերևը (չորրորդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել Փարիզ-2024-ում։
Գերմանիա ներկայացնող 27-ամյա թենիսիստը առաջին փուլում 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խաումե Մունյարի (Իսպանիա, 65-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։
Զվերևի հաջորդ մրցակիցը լինելու է Տոմաշ Մախաչը (Չեխիա, 39-րդ ռակետ)։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևը Տոկիո-2024 Օլիմպիական խաղերի եզրափակիչում 6-3, 6-1 հաշվով հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։


