Ֆրանսիացի ձյուդոիստ Թեդի Ռիները դարձավ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն:
Ռիները Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի գերծանր քաշային կարգի եզրափակիչում վաղաժամ հաղթանակի հասավ հարավկորեացի Կիմ Մին Չոնի նկատմամբ:
35-ամյա Ռիները պատմության առաջին ձյուդոիստն է, որը չորս ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ֆրանսիացին չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Լոնդոնում (2012թ.), Ռիոյում (2016) և Տոկիոյում (2021) կայացած Օլիմպիական խաղերում:


