Սպորտային մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն, ամերիկուհի Սիմոնե Բայլզը Փարիզ-2024-ում նվաճեց բազմամարտի եզրափակիչի ուղեգիր:
Բայլզը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բազմամարտի եզրափակիչ դուրս եկավ առաջին տեղով՝ վաստակած 59,566 միավորով: Կանանց բազմամարտի եզրափակիչը կկայանա օգոստոսի 1-ին։
Դեռևս հայտնի չեն առանձին գործիքների վրա եզրափակիչ դուրս եկած մարմնամարզուհիների անունները, այստեղ ևս 27-ամյա ամերիկուհին հավակնություններ ունի:
Հիշեցնենք, որ Բայլզն Օլիմպիական խաղերի չորս ոսկե մեդալներն էլ նվաճել էր 2016 թվականին Ռիոյում: ԱՄՆ-ի ներկայացուցիչը աշխարհի 21-ակի չեմպիոն է:


