Logo

Փարիզ-2024. Սիմոնե Բայլզն ու թիմակիցները հաղթեցին բազմամարտում

23:24 / 30.07.2024Մարմնամարզություն
null

Ամերիկուհիները նվաճեցին Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի կանանց թիմային բազմամարտի ոսկե մեդալները:

ԱՄՆ-ի քառյակը վաստակեց 171,296 միավոր, թիմի առաջատար Սիմոնե Բայլզը դարձավ 5-ակի օլիմպիական չեմպիոն:

Արծաթե մեդալները նվաճեցին իտալուհիները (165,494 միավոր), Բրազիլիայի հավաքականն էլ եզրափակեց լավագույն եռյակը և հայրենիք կտանի այս մրցաձևի բրոնզե մեդալները (164,497):

Հիշեցնենք, որ Սիմոնե Բայլզն Օլիմպիական խաղերի մյուս չորս ոսկե մեդալները նվաճել էր 2016 թվականին Ռիոյում, 27-ամյա մարզուհին աշխարհի 21-ակի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ