Logo

Փարիզ-2024. Սլավիկ Գալատյանը մեկնարկեց հաղթանակով

14:30 / 07.08.2024Ըմբշամարտ
null

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանն առաջին գոտեմարտում մրցեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ ու հաղթեց 3-2 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը հաղթում էր 3-1 հաշվով, իսկ երկրորդում մրցակցին հաջողվեց միայն կրճատել հաշիվը։

Քառորդ եզրափակիչում 27-ամյա Գալստյանն ուժերը կչափի ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ, որը մեկնարկային գոտամարտում հաղթեց թունիսցի Սուլեյման Նասրին (1-1)։

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարի մեջ էին մտել օգոստոսի 6-ին: Օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ դուրս էր եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 7-ին: Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին, իսկ Ամոյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ, որն այսօր սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ 11-0 հաշվով հաղթել է ալժիրցի Էլկրիմ Ուակալին։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ