Logo

Փարիզ-2024. Ճապոնացիները դարձան թիմային հաշվարկի առաջատար

23:33 / 29.07.2024Մարմնամարզություն
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում հայտնի դարձան տղամարդկանց թիմային բազմամարտի չեմպիոններն ու մյուս մեդալակիրները:

Ճապոնիայի քառյակը վաստակեց 259,594 միավոր և նվաճեց ոսկե մեդալները: Երկրորդ տեղը գրավեց Չինաստանի հավաքականը, որը որակավորման փուլից հետո առաջատարն էր (259,062): Լավագույն եռյակը եզրափակեց և բրոնզե մեդալների արժանացավ ԱՄՆ-ի հավաքականը (257,793)։

Ի դեպ, Ճապոնիան Փարիզ-2024-ի մեդալային հաշվարկի նոր առաջատար է: Ճապոնացիներն այս պահի դրությամբ նվաճել են 6 ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 5 ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ, լավագույն եռյակը եզրափակում է Հարավային Կորեան՝ 5 ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ