Logo

Փարիզ-2024. Վարսենիկ Մանուչարյանի արդյունքը որակավորման փուլում

13:21 / 27.07.2024Ջրային մարզաձևեր
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը` լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։

21-ամյա մարզուհին հանդես եկավ բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլում։ Նա առաջին մրցահերթում գրանցեց 1:01:24 րոպե արդյունքը և գրավեց երրորդ տեղը։ Այդ արդյունքով Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլն ու դուրս չեկավ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 27-ին, պայքարի մեջ են մտնելու Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ։

Երևանի ժամանակով 14:30-ից մեկնարկելու է հրաձգության 10 մ օդամղիչ ատրճանակի որակավորման փուլը։ Այդ մրցաձևում Հայաստանը ներկայացնելու է Էլմիրա Կարապետյանը։

Ժամը 17:30-ից էլ մեկնարկելու է մարմնամարզության գործիքների որակավորման փուլը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկ վարժության որակավորման փուլին։

Պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի թիմի ամենատարեց անդամը` Եվրոպայի կրկանկի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկը մասնակցելու է օղակներ վարժության որակավորման փուլին։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ