Հարավկորեացի Լիմ Սի Հյունը նետաձգության կանանց պայքարում համաշխարհային ռեկորդ է գրանցել Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։
Որակավորման փուլում 21-ամյա մարզուհին 720 հնարավորից վաստակել է 694 միավոր՝ գերազանցելով 2019 թվականին սահմանված նախորդ համաշխարհային ռեկորդը։ Մինչև այս ռեկորդակիրը Լիմ Սի Հյունի հայրենակցից Կանգ Չայ Յոնգն էր (692 միավոր):

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կկայանա հուլիսի 26-ին։ Հայաստանը Փարիզ-2024-ում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):


