Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի 8,6 միլիոն տոմս է վաճառվել, սա ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուեն։
Օլիմպիական խաղերի պատմության մեջ տոմսերի վաճառքից նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996 թվականին: Այդ ժամանակ Ատլանտայում կայացած Խաղերի 8,3 միլիոն տոմս էր սպառվել:
Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Հայաստանը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը կմասնակցի 15 մարզիկով:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 15 մասնակից։