Logo

Փարիզ. Ալկարասի սենսացիոն պարտությունը

00:37 / 29.10.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերս» կարգի մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ փուլում իսպանացի թենիսիստը 6-4, 3-6, 4-6 հաշվով պարտություն կրեց Քեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 31-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 25 րոպե։

Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա, 29-րդ ռակետ) - Վալենտին Վաշրո (Մոնակո, 40-րդ ռակետ) դիմակայության հաղթողը։

ATP-ի «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ