Թենիսի Փարիզի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի 10-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը քառորդ եզրափակիչում 6-2, 6-2 հաշվով հաղթեց Վալենտեն Վաշրոյին: Մրցախաղը տևեց 1 ժամ 18 րոպե:
Աշխարհի 40-րդ համար Վաշրոն, որը ներկայացնում է Մոնակոն, բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 13 մրցախաղերից 12-ում հաղթել էր:
Կանադան ներկայացնող Օժե-Ալյասիմի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Բուբլիկի (Ղազախստան) և Ալեքս դե Մինորի (Ավստրալիա) դիմակայության հաղթողը:
ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


