Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը (երրորդ ռակետ) դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակիչ։
28-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում 2-6, 6-3, 7-6 (7-5) հաշվով հաղթել է Դանիիլ Մեդվեդևին (Ռուսաստան, 13-րդ ռակետ)։ Կողմերը մրցել են 2 ժամ 32 րոպե։
Մրցախաղի երրորդ սեթի 10-րդ գեյմում Մեդվեդևն ունեցել է երկու մատչ-փոյինթ, բայց Զվերևը կարողացել է փրկել դրանք` հաղթելով սեփական մատուցումը։
Զվերևը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։
Կիսաեզրափակիչում զույգ են կազմել նաև Ֆելիքս Օժե-Ալյասիմը (Կանադա, 10-րդ ռակետ) և Ալեքսանդր Բուբլիկը (Ղազախստան, 16-րդ ռակետ)։
ATP-ի «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


