Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը հայտարարել է, որ կարող է հաղթել աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկին, հաղորդում է talkSPORT-ը:
«Այո՛, կարող եմ հաղթել։ Տվե՛ք ինձ հնարավորություն։ Բայց լսեք, ես նույնիսկ չեմ անհանգստանում դրա համար։ Ես կենտրոնացած եմ Ուորդլիի դեմ մենամարտի վրա»,- ասել է նորզելանդացի բռնցքամարտիկը։
Փարքերն ունի 6 անընդմեջ հաղթանակ, հոկտեմբերին անգլիացի Ֆաբիո Ուորդլիին հաղթելու դեպքում նա կմենամարտի անպարտելի Ուսիկի դեմ:


