Logo

Փաշիկ Ալավերդյան․ «Եթե չմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.01.2018ՍՊՈՐՏ
128492 - Փաշիկ Ալավերդյան․ «Եթե չմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել»

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է մեր ընտրանու ծրագրերի մասին, եթե որակազրկման ժամկետը չկրճատվի։

Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում էր կայացրել որակազրկել 9 ֆեդերացիաների 1 տարով, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականը: Սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ խթանիչների համեմատաբար քիչ խախտումներ ունեցող ընտրանիների պատժի ժամկետը կրճատվելու է։

«Եթե չմասնակցենք, հարկադրված կլինենք  ուրիշ մրցումների մեկնել, որոնք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չեն: Մեզ դա թույլ տալիս են, որպեսզի մեր ծանրորդներն իրենց ֆիզիկական որակները պահպանեն, մարզավիճակ ձեռք բերեն եւ աշնանը մասնակցեն աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:

Մենք միջազգային ֆեդերացիայի առջեւ տարվա ընթացքում մեր ծանրորդների 4-6 անգամ դոպինգ անալիզ հանձնելու պարտավորություն ենք վերցրել, հակառակ դեպքում մեզ կարող են թույլ չտալ մասնակցել օլիմպիական խաղերին: Հիմա հարկավոր է շատ ուշադիր լինել: Հավաքականների մարզիչներն ու ֆեդերացիան պետք է տեղյակ լինեն միջազգային ֆեդերացիայի ամեն մի որոշմանը, իմանան ամեն մի նրբության: Տեսնում եք, որ ներկայումս ամեն մի չնչին բանից կառչում են»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ