Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզչական կազմը որոշել է ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական կազմը։ Այն VNews-ի թղթակցի հետ զրույցում հրապարակեց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Երևանյան մրցահարթակում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Փաշիկ Ալավերդյանի խոսքով, որ նախապատրաստությունն ընթանում է շատ լավ և ծանրորդների մարզավիճակը լավատեսություն է ներշնչում։ «Ամեն ինչ հրաշալի է։ Սպասենք առաջնությանը և հուսանք, որ հաջողությունը կուղեկցի մեր մարզիկներին»,- հայտնեց գլխավոր մարզիչը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ հավաքն ավարտվելու է ապրիլի 13-ին։ Հաջորդ օրվանից Հայաստանի հավաքականը հանգրվանելու է Երևանի «Ռամադա» հյուրանոցում։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները կանցկացվեն նույն մարզահամալիրում:
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար
Սիմոն Մարտիրոսյան. Վելերի և Չիգիշևի օրինակով. ինչպես վերակենդանացնել կարիերան