Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» տնային խաղում 5-1 հաշվով հաղթեց «Սոչիին»։
Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը երկրորդ գոլը խփեց տուգանայինից փայլուն հարվածով։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 12 միավորով վերադարձավ երկրորդ տեղ, «Սոչին» միայն 1 միավոր ունի և նախավերջինն է` 15-րդը։
Սպերցյանի դուբլն ու ասիստը`
1-0 Spertsyan pic.twitter.com/3TNmhrDp64
— RPL Sky (@RPLNews_eng) August 17, 2025
2-0 Spertsyan pic.twitter.com/iXHIyW2gjZ
— RPL Sky (@RPLNews_eng) August 17, 2025
4-1 Krivtsov pic.twitter.com/YekrSPU79l
— RPL Sky (@RPLNews_eng) August 17, 2025


