«Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը խոսել է «Գանձասարի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում տարած հաղթանակի (2-0) մասին.
«Ուրախ եմ, որ կարողացանք 3 միավոր վաստակել հատկապես գավաթային խաղից հետո։ Արժանի էինք այս հաղթանակին։ Որախ եմ, որ կարողացա գոլ խփել, օգնել թիմին։ Կարծում եմ՝ ամբողջ թիմը լավ աշխատանք տարավ»,- ասել է Փիլոյանը։
«Ալաշկերտը» 15 միավորով առաջին տեղում է, «Գանձասարը»` 6 միավորով 8-րդ։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


