Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդն ու «Էվերթոնը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Պիկֆորդը 2017 թվականի հուլիսից է հանդես գալիս անգլիական թիմում:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


