Logo

Փիթեր Փենն ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 19.11.2018ՄՇԱԿՈՒՅԹ
peter pan pe photo 06 - Փիթեր Փենն ասում է...
  • Բոլոր երեխաները, բացի մեկից, մեծանում են: 

 

  • Մեռնելը սարսափելի մեծ արկած կլիներ: 

 

  • Ողջ աշխարհը բաղկացած է հույսից, վստահությունից ու մի փոքր էլ կախարդական փոշուց: 

 

  • Երբեք մի՛ ասա «Հաջողություն», քանի որ «հաջողություն»-ը նշանակում է հեռանալ, իսկ հեռանալ նշանակում է մոռանալ

 

  • Ուրեմն արի՛ ինձ հետ այնտեղ, որտեղ ստեղծվում են երազներն ու ժամանակը երբեք պլանավորված չէ: Ուղղակի մտածի՛ր ուրախ բաների մասին և քո սիրտը թևեր կառնի՝ հավերժ թռչելով բոլոր նեվրլենդներում: 

 

  • Քո երազները կարող են հավերժ քեզ հետ մնալ: Ոչ ոք չի կարող վերցնել դրանք և ոչ ոք բացի քեզնից չի կարող դրանք իրականություն դարձնել: 

 

  • Սովորի’ր խիզախ լինել և պայքարել այն ամենի համար, ինչին քո սիրտը հավատում է:

 

  • Սպասի’ր ինձ իրականության ու քո երբևէ երազած վայրերի հատման կետում: 

 

  • Այն րոպեին, երբ կասկածում ես թռչելու կարողությանդ վրա, դու հավերժ կորցնում ես դա անելու ունակությունը:

 

  • Երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե միայն շատ ցանկանանք:

 

  • «Երբեք»-ը սարսափելի երկար ժամանակ է: 

 

  • Այս ամենը տեղի է ունեցել նախկինում և տեղի կունենա նաև մեզանից հետո:

 

  • Երջանկության գաղտնիքն է ոչ թե անելն այն, ինչ սիրում ես, այլ սիրելն այն, ինչ անում ես: 

 

  • Բացակայությունը ստիպում է սրտին ավելի շատ սիրել… կամ մոռանալ: 

 

  • Ես կպահեմ քեզ իմ մտքում այնքան ժամանակ, մինչև կարողանամ պահել քեզ իմ գրկում: 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ