«Մանչեսթեր Յունայթեդը» չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում հյուրընկալվելու է «Սևիլիային»: Այս խաղին ընդառաջ՝ մանկունյացիները բազմաթիվ կորուստներ ունեն: Թիմի վիճակի մասին խոսել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Կարծում եմ՝ Ռեշֆորդը, Հերերան ու Վալենսիան շանս ունեն [վերականգնվելու և դաշտ դուրս գալու]: Պոլը [Պոգբան]՝ չգիտեմ: Մարկոս Ռոխոն, Ֆիլ Ջոնսը, Մարուան Ֆելայնին և Զլատան Իբրահիմովիչը՝ չեմ կարծում, որ որևէ շանս ունեն»,-ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան բացակայում էր «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպմանը հիվանդության պատճառով:

