Փոխվել է Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի «Նոա» - «Շիրակ» հանդիպման ժամը, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից։
- 1-ին մրցափուլի «Նոա» - «Շիրակ» խաղը՝ նշանակված 03․08․2025 թվականին՝ ժամը 19:00-ին Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, վերանշանակվել է ժամը 20։00-ին։ Հանդիպման օրը և վայրը անփոփոխ են։
Fastex Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին` «Գանձասար» - «Արարատ» խաղով։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև`


