Logo

Փոխվել է Սերոբյանի «Շերիֆի» և «Ուտրեխտի» միջև հանդիպման անցկացման վայրը

14:16 / 18.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Տիրասպոլի «Շերիֆն» «Ուտրեխտի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի տնային հանդիպումը կանցկացնի Նիսպորենիում, հայտնում է նիդերլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 24-ին կայանալիք հանդիպումը կանցկացվի Nisporeni Central Stadium-ում:

Քանի որ Տիրասպոլը, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի ակումբ «Շերիֆը», գտնվում է Մերձդնեստրում, «Ուտրեխտը» հանդիպման անցկացման վայրը փոխելու համար դիմել է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցին՝ ՈՒԵՖԱ-ին՝ ստանալով դրական պատասխան:

Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունը Տիրասպոլի համար սահմանել է կարմիր կոդ։ Դա նշանակում է, որ այնտեղ ճանապարհորդելը խորհուրդ չի տրվում։

Որակավորման առաջին փուլում մոլդովական «Շերիֆն» ընդհանուր 5-2 հաշվով հաղթել էր Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»: Պատասխան խաղում Տիրասպոլը ներկայացնող թիմի միակ գոլը խփել էր Արթուր Սերոբյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ