Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը գնահատական է տվել «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղին:
«Տեխնիկայով Սալահը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ: Իսկ ահա որպես ռմբարկու և մեծ նվաճումների հասած ֆուտբոլիստ, նա թոփ մակարդակում է»,- TalkSport-ի եթերում ասել է անգլիացին:
Եգիպտոսցի հարձակվողը «Լիվերպուլում» անցկացրած 340 խաղում դարձել է 209 գոլի և 88 ասիստի հեղինակ: Անգլիական ակումբի հետ Սալահը նվաճել է 8 տիտղոս:


