Ամերիկյան «Ֆիլադելֆիա Սեվենթի Սիքսերսի» առաջատար բասկետբոլիստ Փոլ Ջորջը խոստովանել է, որ նախորդ մրցաշրջանն իր կարիերայում վատագույնն է, հաղորդում է Basket News-ը:
«Կարծում եմ՝ աստիճանաբար ավելի ու ավելի լավ եմ զգում ֆիզիկապես։ Հաջորդ մի քանի շաբաթները շատ կարևոր կլինեն մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Ես իսկապես հավատում եմ, որ լավ մարզավիճակում կլինեմ նոր մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանը կարիերայիս վատագույնն է»,- ասել է 35-ամյա ամերիկացին:
Ջորջը NBA-ի նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 41 խաղ՝ միջինում վաստակելով 16.2 միավոր, գրանցելով 5.3 ռեբաունդ և կատարելով 4.3 արդյունավետ փոխանցում։ Ձախ ազդրի և ձախ ծնկի խնդիրների պատճառով ամերիկացին բաց էր թողել մրցաշրջանի մեծ մասը:


