«Մարսելի» պաշտպան Բենժամեն Պավարը հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, հայտնում է «Եռագույնների» մամուլի ծառայությունը։
Պավարը ֆրանսիացիների հայտացուցակում փոխարինել է Իբրահիմա Կոնատեին։
«Լիվերպուլի» պաշտպանը «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել։ Նա արդեն հեռացել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարից` վերադառնալով Անգլիա։
Պավարն էլ ֆրանսիացիների հետ կմեկնի Ռեյկյավիկ` հոկտեմբերի 13-ին մասնակցելու Իսլանդիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի չորրորդ տուրի հանդիպմանը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


