Logo

Փոքրիկ քամբեքներ. փլեյ-օֆֆի երկու զույգերում հաշիվը հավասարվեց

11:26 / 22.04.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում այսօր կայացել է 2 խաղ: Արևմտյան կոնֆերենցիայի 4-րդ ու 5-րդ տեղերը գրաված «Դենվերի» ու «Կլիպերսի» միջև դիմակայության երկրորդ խաղը հաղթել է Լոս Անջելեսը ներկայացնող ակումբը: Թայրոն Լյուի գլխավորած թիմն առավելության է հասել 105:102 հաշվով:

Կալիֆորնիացիների հարձակվող Կավայ Լենարդը վաստակել է 39 միավոր: Նրա նետումների տոկոսն ապշեցուցիչ բարձր է եղել՝ 79%:

«Նագեթսի» առաջատար Նիկոլա Յոկիչը թրիփլ-դաբլ (26 միավոր, 12 ռեբաունդ, 10 ասիստ) է գրանցել, բայց դա բավարար չի եղել հաղթանակի համար: Դիմակայության հաշիվը դարձել է 1-1: Հաջորդ երկու խաղերը կկայանան Լոս Անջելեսում:

Արևելքում նույնպես սերիայի առաջին մրցավեճում պարտությունից հետո գրանցվել է հաղթանակ: Նյու Յորքում «Դետրոյթը» 100:94 հաշվով գերազանցել է «Նիքսին»:

Ամենաարդյունավետը եղել են թիմերի խաղարկողները: «Նյու Յորքի» աստղ Ջեյլեն Բրանսոնը գրանցել է 37 միավոր, իսկ «Պիստոնսի» առաջատար Քեյդ Կանինգհեմը՝ 33 միավոր ու 12 անդրադարձ:

Այս զույգի հաջորդ 2 խաղերը կկայանան Դետրոյթում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ