«Զենիթի» կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյին փորձել են առևանգել Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է Fontanka-ն:
Հոկտեմբերի 23-ին դիմակով մարդիկ փորձել են նրան բռնի ուժով նստեցնել մեքենան, բայց ռուս ֆուտբոլիստը կարողացել է փախչել և դիմել է ոստիկանություն:
Ոստիկաններն արագորեն գործը բացահայտել են: Պարզվել է՝ առևանգումը կազմակերպել են երկրորդ կուրսի ուսանողներ, որոնց նպատակն է եղել շանտաժի միջոցով ստանալ 10 միլիոն ռուբլի:
Նրանց խոստավանությամբ՝ իրենք կատարել են անհայտ մարդու պատվերը, նրա հետ շփվել են հաղորդագրությամբ: Այդ 4 անձանց ձերբակալել են, երբ նրանք փրկագին պահանջելու համար առևանգել են Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Վյաչեսլավ Մակարովիչի փեսա Սերգեյ Սելեգենյային:


