Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է ակումբի նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի մասին:
«Անխոս, մենք ծրագրում ենք ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Մուդրիկին: Մենք շատ ենք հավատում նրա ուժերին:
Նա հարմարվում է նոր իրավիճակին, իսկ մրցաշրջանի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելն այդքան էլ հեշտ բան չէ»,- Փոթերի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հունվարին է լոնդոնյան ակումբ տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»՝ 70+30 միլիոն եվրոյի դիմաց: