Logo

Փոթեր. «Ոչինչ չգիտեմ Օբամեյանգի ապագայի մասին»

19:27 / 10.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հայտարարել է, որ թիմի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ապագայի մասին նորություններ չունի:

«Ես ոչինչ չգիտեմ Օբամեյանգի ապագայի մասին: Նորություններ չկան: Նա շատ լավ մարզում է անցկացրել մեզ հետ»,- Փոթերի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

33-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը անգլիական ակումբի հիմնական կազմում: Ավելի վաղ Օբամեյանգը չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի համար «Չելսիի» ներկայացրած հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից է խաղում «Չելսիում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի, խփել երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ