Logo

Գրեմ Փոթեր․ «Տղաները ֆանտաստիկ խաղացին»

09:31 / 08.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: 1/8 եզրափակիչի առաջին խաղում լոնդոնցիները 0-1 հաշվով պարտվել էին Դորտմունդի «Բորուսիային», սակայն պատասխան մրցավեճում կարողացան առավելության հասնել 2-0 հաշվով:

«Շատ էմոցիաներ կան: Վերջնամասը լարված էր, բայց տղաները ֆանտաստիկ խաղացին: Ես ուրախ եմ, որ նրանք կարողացան հաղթանակ տանել:

Հանդերձարանում ֆանտաստիկ մթնոլորտ էր: Մենք դժվար ժամանակաշրջան ենք ապրում, և այս մրցաշարը շատ բան է նշանակում մեզ համար: Մենք ցանկանում էինք առաջ գնալ, հայտնվել քառորդ եզրափակիչում և արդյունքում այդպես էլ եղավ:

Մենք պետք է վերականգնվենք ու պատրաստվենք «Լեսթերի» դեմ խաղին: Հիանալի է, որ կարողացանք վերջին երկու խաղում դարպասն անառիկ պահել:

Շատ կարևոր էր, որ նրանց վրա ճնշում գործադրեինք և երկրպագուներն աջակցում էին մեզ: Պետք է արժանին մատուցել խաղացողներին, քանի որ նրանք գործադրեցին առավելագույն ջանքերը»,- Փոթերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ